;

"Areg" published The Little Prince by Antoine de Saint Exupery

The Little Prince

"Areg" publishեդ The Lttle Prince by Antoine de Saint Exupery on Armenian language. This is the annotation of the book on armenian:

ՙՓոքրիկ իշխանը՚ մեծ գրողը մտահղացել է դեռ 2-րդ համաշխարհային պատերազմի սկզբին: Այդ շրջանում նա հաճախ նույն նկարն էր նկարում` թևերով կամ առանց թևերի փոքրիկ երեխան ամպերի ետևից զարմացած նայում է Երկիր մոլորակին, նրա տներին, ոչխարներին… Այդ զարմանահրաշ երեխան ամենուրեք հանգիստ չէր տալիս գրող, օդաչու, մարտիկ, հոգևոր արժեքների քարոզիչ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին:

Տարեց օդաչուն, փոքրիկ իշխանը, ծաղիկը, աղվեսն ու օձը գրողի ներքին ողբերգության գլխավոր հերոսներն են: Փոքրիկ իշխանի ճշմարտությունն այն է, որպեսզի սիրի իր ծաղկին, որպեսզի նրան կարողանա սիրել իր փոքրիկ աստղակերպի վրա: Իսկ նա վիճում է իր վարդի հետ և մեկնում ճանապարհորդության: Սակայն ոչ մի տեղ` ո՜չ փոքրիկ մոլորակների և ո՜չ էլ Երկրագնդի վրա նա չի հանդիպում մեկին, ում հետ կարող էր ընկերություն անել (բացառությամբ լապտերավառի, որը հավատարմության մարմնացում է):

ՙՓոքրիկ իշխանը՚ վիպակը մարդկանց ու կյանքի հանդեպ անսահման սիրո, պատասխանատվության զգացումի, հավատարմության, բարության ու բարեկամության հզոր լիցք ունի: Ահա թե ինչու այս գիրք-ՙհեքիաթը՚ պարտավոր է կարդալ յուրաքանչյուր մարդ` մեծ թե փոքր…

 

Our most popular books

;

 

Latest News